Սովորում ենք հաշվել

Մեզ մոտիվացիա էր պետք՝ երեխաներին հաշվել սովորեցնելու համար։ Երեխաները կլոր շրջան են կազմում, և ընկեր Աննայի օգնությամբ ծափերով սկսեցինք հաշվել սովորել, և զուգահեռ ցուցադրում էինք դեմքի վրա գտնվող՝ թվերին համապատասխան օրգանները։ Հետո հետհաշվարկ ու վերջ, մենք հաշվել գիտենք։kukik.jpg

Реклама

Իմ վերջին ուսումնական տարին

Ամփոփիչ ատեստավորման գործընթաց, շրջանավարտի ջերմ խոսք ու արժևորում:2015-2016 ուսումնական տարին սկսվեց և ավարտվեց ակնթարթորեն և աննկատ: ՔՈԼԵՋում , ինչպես միշտ, հրաշալի  ու ընկերական մթնոլորտ, կարոտած հայացքներ, գրկախառնություններ, ժպիտներ: Читать «Իմ վերջին ուսումնական տարին» далее

Սովորողը որպես սովորեցնող~

Երեխային մոտիվացնող միակ միջոցը դա խաղն է, խաղի միջոցով մենք կարողանում ենք երեխաներին սովորեցնել։ Ընկեր Աննան որոշեց մեզ օգնել և առաջարկեց «Պապն ու շաղգամը» բեմադրությամբ սովորել հետ և առաջ հասկացողությունները։

Դռան առաջ մի անգամ
Պապը ցանեց մի շաղգամ:
Շաղգամն աճեց,
Մեծացավ. Читать «Սովորողը որպես սովորեցնող~» далее

Ընդհանուր պարապմունք Գյումրիի «Գոհար» մանկապարտեզում

Մեր հայրենագիտական ճամփորդության շրջանակում նախատեսված էր այցելություն Գյումրիի «Գոհար» մանկապարտեզ, որի դաստիարակներն ու այլ մանկավարժներ մեր կրթահամալիրում վերապատրաստումներ էին անցել:  Մենք մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին, որի ընթացքում մանկապարտեզի սաների հետ երգեցինք Կոմիտասի երգերից, պարեցինք, երեխաները երգեցին նաև այլ երգեր, ցուցադրեցին իրենց տեխնոլոգիական հմտությունները. պատրաստվում էին աշնան տոնին: Մեզ շատ սիրով ու ջերմ ընդունեցին, հյուրասիրեցին իրենց համեղ խմորեղենով և թեյով: Մենք նրանց հրաժեշտ տվեցինք նորից հանդիպելու ակնկալիքով:

«Տորք Անգեղ» առասպելը և Աղայանական մշակումը

Նախ կասեմ, որ «Տորք Անգեղ» առասպելի մասին մեզ պատմել է Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» աշխատության մեջ: Խորենացին այս առասպելի մասին միայն մի քանի տող է գրել, հետագայում Աղայանը վերցրել է այն և ընդարձակել, դարձնելով չափածո ստեղծագործություն: Читать ««Տորք Անգեղ» առասպելը և Աղայանական մշակումը» далее

Նախագիծը որպես մոտիվացիա ♥

ՈՒԼԻԿԸ

Խոր անտառում մի այծ է լինում։ Ունենում է մի գեղեցիկ ուլ։
Ուլին ամեն օր թողնում է տանը, ինքը գնում է արոտ անելու։ Արածում է և իրիկունը կուրծքը լիքը տուն է գալիս։ Տուն է գալիս, դուռը զարկում ու մկըկում, կանչում․

Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարեսար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դըռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ․
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ։

Читать «Նախագիծը որպես մոտիվացիա ♥» далее